Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է դատավոր Աննա Փիլոսյանի վարույթով հնարավոր անարադար վճռի մասին.
«Տարիներ ի վեր 5000-ից ավել քաղաքացիական գործի տակ անմարդկային ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորին մեղադրում են 4 գործով վճիռը տևական ժամանակ ուշացնելու համար։ Այս պայմաններում որքանով է «մեղադրանքը» արդարացի՝ որոշեք ինքներդ։
ԲԴԽ որոշումը կհրապարակվի վաղը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 17:45-ին՝ ԲԴԽ նոր ղեկավարի նախագահությամբ առաջին կարգապահական «վճիռը»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը