24 10 2022

Գործընթացն ուղղված է ոչ միայն Էրիկ Ալեքսանյանի, այլև ամբողջ փաստաբանական համայնքի դերի նվաստացմանը․ Լուսինե Վիրաբյան



«Այս գործընթացը հարված եմ գնահատում  ոչ միայն Էրիկ Ալեքսանյանի գործունեությանը, պաշտպանյալների գործերի հետ կապված, այլև՝  ակնհայտորեն վնասում է ցանկացած փաստաբանին։  Հասարակության մեջ փաստաբանն ունի շատ բարձր գնահատական, դեր և նման շոուներով  հնչեղություն ունեցող գործերով փաստաբաններին  փորձել  պատժել՝  չի հաջողվելու»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

Նա  նշեց, որ Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը միայն նրա խնդիրը չէ, այլ՝  ողջ փաստաբանական համայնքի։ Նրա խոսքով իրենց գործըներն իրականացրել է օրենքով սահմանված դատավարական գործողություն, և  այն, ինչ կատարել է Ալեքսանյանը,  որը որակվում է որպես կաշառքի օժանդակում,  չի համապատասխանում իրականությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ