24 10 2022

Էրիկ Ալեքսանյանին կալանավորում են զուտ այն բան համար, որ իրականացրել է օրինական մասնագիտական գործունեութուն․ Ղարագյոզյան



«Մենք բախվել ենք մի իրավիճակի հետ , որ այսօր կալանավորված է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը,  զուտ այն բան համար , որ իրականացրել է իր օրինական մասնագիտական գործունեութուն»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը՝   անհիմն համարելով Ալեքսանյանի ձերբակալությունը ։  Բանախոսը չի  բացառում, որ այդ միջոցներն ընտրվել են վերջինիս անօրինական կերպով լռեցնելու նպատակով։

Ըստ Ժիրայր Ղարագյոզյանի անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրում են այն դեպքում, եթե կա քրեական դատավարությամբ նախատեսված 3 հիմքերից մեկը՝ վերջինս գուցե փախուստի դիմի, հնարավոր է գործընթացին ապօրինի միջամտի կամ  օրենքով արգելված նոր արարք գործի։

« Այդ հիմքերից որևէ մեկը չի կարող գոյություն ունենալ․ կարելիէ  հստակ արձանագրել,  որ մենք գործ ունենք կալանքի այնպիսի նպատակի հետ, որն օրենսդրությամբ նախատեսված չէ և  նպատակն է  վերջինիս անօրինական կերպով լռեցնելը ու նրա  մասնագիտական գործունեությունը խաթարելը»,-ասաց փաստաբանը։

Բանախոսը նշեց, որ ձերբակալության պահին փաստաբանից վերցրել են ավտոմեքենայի բանալին, բջջային հեռախոսն ու փաստաբանական գրասենյակի բանալին։ Ժիրայր Ղարագյոզյանը վստահեցրեց՝ այդ իրերը փաստաբանական գաղտնիք պարունակող աղբյուրներ են և անձեռնմխելի են։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ