18 10 2022

Էրիկ Ալեքսանյանին առաջադրվել է իրավաբանության դաշտից դուրս մեղադրանք. Գայանե Պապոյան



Քրեական վարույթով ստացել ենք կալանքի միջնորդությունը, ես հավաստիացնում եմ, որ բերված նյութերում անգամ բառ չկա այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանը դիտավորություն է ունեցել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չարաշահի իր լիազորությունները: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը:

«Այստեղ իրավական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, սա իրավաբանության դաշտից դուրս մեղադրանք է առաջադրված: Նորից եմ կրկնում, որ քրեական վարույթը կապ չունի որևէ «օրենքով գողի» հետ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ