Հարգելի գործընկերներ, Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին, որի կապակցությամբ Պալատի նախագահը այցելել է փաստաբանին:
Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով:
Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում:
ՓՊ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը