09 08 2022

Ռուբիկ Մխիթարյանը բաց աչքերով, առանց կշեռքի անձնավորություն է, այդտեղ արդարադատություն փնտրելն անիմաստ է. Էրիկ Ալեքսանյան



Բոլոր այն քրեական գործերի վերաբերյալ բողոքները երբ քննում է Ռուբիկ Մխիթարյանը, բնականաբար բացասական ելքը սպասելի է: Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստից հետո ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանայնը:

«Ինձ մոտ, երբ Ռուբիկ Մխիթարյանի անունն են տալիս, ես իրեն մեկ բառով եմ բնութագրում՝ Չարչյան փակող, բժիշկ փակող: Հետևաբար, նման պայմաններում Ռուբիկ Մխիթարյանից որևէ բան ակնկալելն առնվազն միամտություն է:

Մենք վստահ ենք, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը հիմնավորված, պատճառաբանված և օրինական չէր: Մենք հանգամանալից ներկայացրել ենք բոլոր այն փաստարկները, որոնք գտնում ենք, որ դատարանի կողմից պետք է հիմք ընդունվեին, սակայն Ռուբիկ Մխիթարյանի պարագայում՝ այդտեղ նստած մարդն ուղղակի բաց աչքերով՝ առանց կշեռքի ինչ որ մի անձնավորություն է, այդտեղ արդարադատություն փնտրելն ուղղակի անիմաստ է»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ բողոքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ