Միքայել Բադալյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննիչը որևէ պատշաճ պատասխան չներկայացրեց, թե ինչու պետք է Բադալյանը մնա կալանքի տակ:
«ՈՒժը կորցրած հոդվածով ոչ միայն չի կարող քրեական հետապնդում իրականացվել, այլև անձը չի կարող գտնվել անազատության մեջ, իսկ քննիչի պատասխանները չէր ասի անգամ իրավաբանականի չորրորդ կուրսի ուսանողը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը