ԲԴԽ կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների՝ էական կարգապահական հիմքով դադարեցումից և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո այսօր ԲԴԽ-ն նախագահ էր ընտրում:
Թեև որպես հրաժարականի պատճառ՝ ԲԴԽ-ն նշել էր առողջական խնդիրները, սակայն ակնհայտ է, որ Գագիկ Ջհանգիրյանին ստիպեցին հրաժարականի դիմում ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությունից հետո:
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր պետք է Խորհրդի նոր նախագահ ընտրեր։ Սակայն քվեարկության արդյունքներից պարզ է դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը չիւ ստացել բավարար ձայներ:
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով ավագը՝ Ստեփան Միքայելյանը:
Հիշեցնենք, որ Ստեփան Միքայելյանը ներկա է եղել Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը, որի ժամանակ էլ արվել է ձայնագրությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը