Հունիսի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ նիստը: Հրատապ նիստը հրավիրել էր Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված: Աղվան Հովսեփյանի պաշտպանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը ներկայացրեց միջնորդությունը՝ Աղվան Հովսեփյանի կալանքը գրավով փոխարինելու մասին՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:
Պաշտպանի համոզմամբ՝ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու համար բոլոր նախադրյալները կան: Ըստ այդմ, Էրիկ Ալեքսանյանը հրապարակեց Աղվան Հովսեփյանի առողջական վիճակին վերաբերող բժշկական փաստաթղթեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը