«Ես սա իրավական գործընթաց չեմ համարի, քանի որ քրեական գործով Երևան քաղաքի ընդահնուր իրավասության դատարանը փաստել Է, որ գործում բացակայում է հիմնավոր կասկածը երեք հոդվածներով, որից հետո միջնորդություն էինք ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատախազին և դեռևս միջնորդության պատասխանը չենք ստացել։ Կարևոր է այն հանգամանքը, որ խմբի քննիչը հայտարարեց , որ մեղադրաք առաջադրելու պահով բավարար ապացաույցներ առկա չեն եղել։ Այդ ամեն ինչից հետո միակ իրավական որոշումը, որ կարող էր կայացվել , քրեական հետապնդման դադարեցումն էր, սակայն ունենք այս իրավիճակը, որ անօրինական մեղադրանքով անձին կանչում են քրեական գործողությունների մասնակցելու։ Գործի տեղափոխության նպատակը չի կարող լինել իրավական»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատներն այսօր հավաքվել են ՔԿ շենքի դիմաց։ Խնդիրն այն է, որ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանն այսօր հրավիրվել է ՔԿ:
Նաև նշենք, որ մայիսի 18-ին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Դատարանը, սակայն, Գալեյան եղբայրներին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք մեղադրվում են զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու մեջ: Նշենք, որ գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ ուղարկելու փոխարեն, Գալեյանների վերաբերյալ քրեական գործը վերցվում է ԶՔԳՎ վարույթից և տեղափոխվում Քննչական կոմիտե։ Այդ որոշումը զոհվածների հարազատների դժգոհությունն է առաջացրել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը