Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քիչ առաջ վերադարձա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից։
Ինչպես դատարանի նախագահը, այնպես էլ նույն շենքում դատավորի աշխատավարձ ստացող Տիգրան Սիմոնյանը հրաժարվեցին հայտնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրն ու ժամը, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնում է Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Դեռ ավելին, վերջիններս հարկ չհամարեցին նաև ինձ ծանոթացման ներկայացնել դատական գործը, ինչից ակնհայտ է, որ զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից։
Դե ինչ, քանի որ բողոքը քննելու օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանում է վաղը, իսկ երեկ և այսօր բողոքի քննություն չի իրականացվել, ուստի բողոքը քննվելու է վաղը, իսկ Սիմոնյան Տիկոն էլ գրավոր դատավարության մասնակիցներին վաղը (դե իհարկե պատշաճ կարգով) կծանուցի վաղվա դատական նիստի օրվա և ժամանակի մասին։
Տղաներ և աղջիկներ խորհուրդ ունեմ ձեզ, տեղեկանք չդնե՜ք գործի մեջ, հետքեր չթողնեք ու նաև մտածեք, թե վաղվա ամսաթվով վաղվա նիստի մասին ծանուցագրի առկայությունը ձեր ինչ լինելու մասին ա վկայում...
Հ.Գ. ես թղթեր, նկարներ ու զապիսներ շատ ունեմ, չմտածեք ու բաղվա նիստերի գրաֆիկն էլ հանկարծ չկախեք»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը