08 06 2022

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ հունիսի 8-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով դատական նիստին հետազոտվեցին գործով ապացույցները։

Ապացույցների հետազոտումից հետո պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ առաջին ատյանի դատարանը, քննելով Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության հարցը, արձանագրել է, որ տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրությունը անհայտ աղբյուրից է, իսկ անհայտ աղբյուրից ձեռք բերված տվյալը հիմք չէ անձի ազատության իրավունքը սահմանափակելու համար։ Ալեքսանյանը միջնորդել է՝ քրեական գործով բոլոր ապացույցները ճանաչել որպես անթույլատրելի։ Դատախազը առարկել է միջնորդության դեմ՝ պահանջելով մերժել այն։ Դատարանն էլ այդ միջնորդության քննությունը հետաձգելու մասին որոշում է կայացրել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 8-ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ