Կան մի շարք բերման ենթարկված անձինք, որոնց ինքնազգացողությունը բաժնում վատացել է։ Մեծամասամբ ունեն կապտուկներ, միանշանակ է, որ անհամաչափ ուժ է կիրառվել։ Ընդ որում՝ ոչ ոք չէր կարողանում պարզաբանել, թե խի են բերման ենթարկել։ Այս մասին ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ ասաց փաստաբան Աբգար Պողոսյանը, անդրադառնալով Դիմադրության շարժման խաղաղ ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ բերման ենթարկելուն։
«Ժամը լրանալուց րոպեներ առաջ նոր պարզ է դառնում բերման ենթարկելը վարչական է թե քրեական»,-ասաց Փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը