ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հավաքի մասնակիցներին գումար բաժանելու մեղադրանքով, ֆեյսբուքյան ուղիղ եթերով այս մասին հայտնել է Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է Արմավիրում, քննվում է Արմավիրի քննչական վարչությունում։ Այսօր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրավիրվել է Արմավիր՝ հարցաքննության։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ պատգամավորը հարցաքննվել է որպես վկա-կասկածյալ՝ այն դեպքում, երբ նա ունի պատգամավորի անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը