19 05 2022

Վստահ եմ, որ կհարուցվի քրեական գործ. փաստաբանը՝ Մետրոպոլիտենում երկու անչափահասների խոշտանգման դեպքի մասին

Վստահ եմ, որ կհարուցվի քրեական գործ. փաստաբանը՝ Մետրոպոլիտենում երկու անչափահասների խոշտանգման դեպքի մասին

Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քիչ առաջ դուրս եկա ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտեից, որտեղ բացատրություն տվեցի երեկ ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում երկու անչափահասների խոշտանգման փաստի առիվ նախապատրաստվող նյութերով։

Վստահ եմ, որ այս դեպքով կհարուցվի քրեական գործ, կիրականացվի օբյեկտիվ քննություն և բոլոր մեղավորները վաղ, թե ուշ կենթարկվեն խստագույն պատասխանատվության։

Նշեմ, որ համապատասխան հոդվածի սանկցիան նախատեսում է միմիայն ազատազրկում՝ 8-ից 12 տարի ժամկետով։

Հ.Գ. Բարոյականությունը փփոփոխական արժեք չէ, իսկ օպեր.գծով տեղակալ Մեսրոպյանի նման անձինք որևէ կապ չպետք է ունենան ոստիկանության հետ, նրանց տեղը քրեակատարողական հիմնարկն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ