Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ոստիկանության Շենգավիթի բաժինը արեց անհնարինը. փաստաբանի և ԱԺ պատգամավորի առջև շուրջ 15 րոպե փակվել էին դռները՝ թույլ չտալով մուտք գործել ոստիկանության բաժին, այնուհետև մուտք գործելով մեզ ստեցին, որ բաժնում առկա են 4 բերման ենթարկված անձ՝ քողարկելով ևս 2 բերման ենթարկված անձի առկայությունը: Վերջիններիս բաժնում պահել են ավելի քան 6 ժամ:
Վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ Երիտասարդի ձայնը նախաձեռնության երկու անդամները օրենքով նախատեսված երեք ժամից ավելի զրկված են եղել ազատությունից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը