09 04 2022

Մեղադրանքը շինծու է, քրեական գործն անբովանդակ է․ Ռուբեն Հակոբյանի փաստաբան



 «Մեղադրանքը շինծու է, քրեական գործն անբովանդակ է, սա հերթական քաղաքական հետապնդումն է ՝ հերթական քաղաքական գործչի նկատմամբ  այս հոդվածի շրջանակներում»,-համոզմունք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի փաստաբանը՝  լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին՝ մեղադրյալի կարգավիճակով։ Պատճառը 2021թ․ նոյեմբերի 25-ին ԱԺ ամբիոնից ունեցած կոշտ ելույթն է։

«Նաև ՝ գրավոր հայտարարեցինք, որ մեղադրանքի էությունը պարզ չէ,  ինչպե՞ս է քրեական հետապնդում իրականացնող մարմինն անձի փոխարեն որոշել, որ վիրավորանքն ուղղված է տվյալ  անձին , և երկրորդ՝  ինչպե՞ս է որոշել այդ անձի համար դա ծանր վիրավորանք է, թեև  ծանր վիրավորանք չէ»,-ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։  

«Պարոն Հակոբյանի ելույթը հրապարակային է եղել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով․

«Այսօր ունենք մի իրավիճակ, որ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝  պարոն Հակոբյանի կողմից ծանր վիրավորանք հասցնելու  կապակցությամբ , քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե ։ Մեղադրանքը շինծու է , քրեական գործն անբովանդակ է , սա հերթական քաղաքական հետապնդումն է ՝ հերթական քաղաքական գործչի նկատմամբ  այս հոդվածի շրջանակներում»,-ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ