23 03 2022

Բախշիյանն արդեն 44 օր է գտնվում է կալանքի տակ․ Ինչի՞ համար․ Երեմ Սարգսյան

Բախշիյանն արդեն 44 օր է գտնվում է կալանքի տակ․ Ինչի՞ համար․ Երեմ Սարգսյան

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է.

https://www.facebook.com/yerem.sargsyan/posts/4923241774463782

«1. Բորիս Բախշիյանի մեղադրանքում նշվել է, որ նա Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ ԱԿՆՀԱՅՏ ԱՊՕՐԻՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ է կայացրել։

  1. Կալանավորման միջնորդության մեջ մեղադրանքի կողմը նշել է, որ Բախշիյանին մեղսագրվող հանցավոր արարքի հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվել է ԱԿՆՀԱՅՏ ԱՊՕՐԻՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ կայացնելով։

    3. Դատավոր Արղամանյանն իր որոշման մեջ նշել է, որ Բախշիյանի կայացրած դատական ակտը ՕՐԻՆԱԿԱՆ է։ Ոչ ոք, այդ թվում՝ քննիչն ու դատախազը իրավասու չեն նույնիսկ ԿԱՍԿԱԾԻ տակ դնել դրա օրինականությունը։

    4. Դատախազությունն այս մասով վերաքննիչ բողոք չի ներկայացրել։

    5. Դատավոր Արղամանյանն իր որոշմամ մեջ նշել է, որ Բախշիյանը գործել է անկախ, անաչառ և բարեխիղճ։

    Բայց միևնույն է՝ Բախշիյանն արդեն 44 օր է գտնվում է կալանքի տակ։ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ