17 09 2020

Ճանաչեք նրանց դեմքով․ ովքե՞ր դեմ քվեարկեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականին․ Ինֆոգրաֆիկա

Ճանաչեք նրանց դեմքով․ ովքե՞ր դեմ քվեարկեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականին․ Ինֆոգրաֆիկա

ՀՀ ազգային ժողովը 36 կողմ, 83 դեմ, 0 ձեռնպահ ձայներով մերժեց «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Նախագիծն առաջարկել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, աջակցում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Նախագիծը աջակցություն էր վայելում նաև խորհրդարանից դուրս․ Արտախորհրդարանական մի շարք քաղաքական ու հասարակական ուժեր պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Պատճառները բազմաթիվ են՝ ոլորտում ձախողումները, ակնհայտ հետընթացը, ապազգային քաղաքականությունը։

Անկախ այս ամենից, անկախ նրանից, որ դեռ նախորդ տարվա նոյեմբեր ամսից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր են տեղի ունենում, «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց պահել իր նախարարին, ասացին, որ վայելում է թիմի աջակցությունը։ Ավելին, վարչապետ Փաշինյանը այն ամենը, ինչ կատարվում է կրթության ոլորտում, համարում է բարեփոխում, կողմ է Արայիկ Հարությունյանի գծին։

Ուշագրավ է, որ թիմը որոշեց ժողովրդից պաշտպանել Արայիկ Հարությունյանին։ 2018թ․ մայիսի 8-ից ի վեր այս իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ այսուհետ ժողովրդի խոսքը առաջին տեղում է, ոչինչ չի լինի առանց ժողովրդի համաձայնության։ Բայց բամաթիվ են դեպքերը, երբ քայլեր են կատարվում ընդդեմ ժողովրդի կարծիքի։ Ամեն դեպքում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են մշտապես, բողոքում են ծնողները, աշակերտները, ուսանողները, դասախոսները, մտավորականները, անգամ թիմակից պատգամավոր է հրաժարական տալիս, բայց հօգուտ Արայիկ Հարությունյանի արտահայտվել է 100-ից պակաս մարդ, որոնցից 83-ը՝ խորհրդարանում։

Եվ այսպես, ժողովրդի ընտրյալները դեմ գնացին ժողովրդի կամքին։

Իսկ ովքե՞ր են նրանք, առաջարկում ենք անուն առ անուն ծանոթանալ պատգամավորների ցանկին, որոնք, ըստ էության, կողմ քվեարկեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտը ապականելուն։

Հիշեցնենք, որ դեմ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությանը դեմ քվեարկեց 83 պատգամավոր, որոնցից 82-ը՝ «Իմ քայլը» խմբակցությունից և մեկն էլ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր։

Նիստին մասնակցում էին, բայց չքվեարկեցին Ռուստամ Բաքոյանը և Կորյուն Մկրտչյանը

Նիստին չէին մասնակցում Թագուհի Թովմասյանը, Սասուն Միքայելյանը,  Քրիստինե Պողոսյանը։

Ընդդիմադիր խմբակցությունների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք բացակա չէին ԱԺ նիստից, կողմ քվեարկեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականին։

Ինֆոգրաֆիկայով ներկայացնում ենք կողմ քվեարկած պատգամավորների ցանկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ