Հունիսի 26-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեմ պայքարի միջազգային օրն է։
Համաձայն ոստիկանության՝ «Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ թմրամիջոց է օգտագործում։ Նրանցից 200 հազարը չարաշահման հետևանքով մահանում են»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության՝ հայտարարեց թմրամիջոցների դեմ անհաշտ պայքարի մասին։
Իսկ 2018թ․ հոկտեմբերի 16-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ, ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց, որ Սյունիքը նարկոթրաֆիկի կենտրոն է և պետք է այդ նշանակմամբ կոտրի նարկոթրաֆիկի ողնաշարը։
Թե ինչ իրավիճակ է Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում թմրաշրջանառության մասով, ներկայացնում է վիճակագրական կոմիտեն։
Եվ այսպես․
Եթե 2018 թվականին գրանցվել է հանցագործության 877 դեպք, ապա 2023-ին, արդեն, 5070, ինչը աննախադեպ է ՀՀ պատմության ընթացքում։
Նշենք, որ 2016-ին, օրինակ, 1008 դեպք էր, 2017-ին՝ 1271, բաց Փաշինյանը խոսում էր, նարկոթրաֆիկի զարգացման մասին։
Փաշինյանի օրոք թմրամիջոցների հետ կապված իրավիճակը՝ ինֆոգրաֆիկայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը