Կառավարական կուլիսներից պարբերաբար ինֆորմացիա է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է թղթապանակներում իր հետքերը մաքրել: Շատ կոնկրետ տվյալներով ինֆորմացիա է ստացվում հատկապես պետգնումների մրցույթների խմբագրման մասին, ընդհուպ՝ որոշ դեպքերում դրանք դադարեցվել են կեսից: Խոսքը միլիարդավոր բյուջեներով մասշտաբային գնումների մասին է, որոնցից երկուսը, ըստ աղբյուրի, ուժային կառույցներում է «խմբագրվել»: Նկատենք, խիստ տարօրինակ հանգամանքներում մի քանի ամիս է՝ չի գործում գնումների պաշտոնական կայքը, որից լրագրողներս, փորձագետներն ու տնտեսագետները օգտվում են ամեն պահի, բայց... ՀՀ ֆինանսների նախարությունը որոշել է, որ բաց ինֆորմացիան այլևս սպառնալիք է այս իշխանության համար:
Yerevan.Today-ին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պատմել է, որ ՊՎԾ-ն միաժամանակ մի քանի գերատեսչություն է մտել, համակարգում ագրեսիվ տեմպերով ստուգումներ են իրականացվում:
Ավելին՝ ըստ աղբյուրի որոշ դեպքերում՝ ՊՎԾ-ին գալիս է փոխլրացնելու նաև ԱԱԾ քննչական խումբը: Այդպիսի օրինակներից մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն է նշում, սա Հայաստանի ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող և պետական միակ մեծ հիվանդանոցն է, որը, պարզվում է, ստուգումների թիրախ է դարձել «Արտ լանչի» սննդի սպասարկման հետ կապված ինչ-ինչ կասկածելի հանգամանքների պատճառով: Տեղեկատվությունն ստուգելու և մանրամասների համար փորձեցինք սեփականատեր Բակուր Մելքոնյանից պարզել, բայց նա Yerevan.Today-ի հետ կապի դուրս չեկավ, հեռախոսավարը համառորեն չփոխանցեց իշխանության սիրելի պարտնյորը դարձած հաջողակ գործարարի բջջայինը, չնայած թեմայի մասին կարճ տեղեկացրել էին նախապես:
Ի դեպ, աղբյուրը կուլիսներում փնտրվող «զոհերի» հնարավոր անուններ է հուշում՝ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան՝ COVID 2020 ծախսված միլիարդների ստուգումների գործով և վերջինիս նեղլիկ շրջապատից որոշ ընկերներ: Պետական վերահսկողական ծառայությունը կորոնավիրուսվ ծախսերի մատյաններն է քրքրում: Պետական բուժհաստատությունների տնօրենների և մի քանի պաշտոնյաների մասին նաև ակնարկներ կան՝ հատկապես Պաշտպանության նախարարությունից:
Նկատենք, այս ամենը օրգանական կապով բավականին ուշագրավ մեսիջներ են փոխանցում իշխանության ներսում առկա իրական տրամադրությունների մասին։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի մտադրություններն ամենևին էլ պայծառ ապագային չեն առնչվում, ինչպես որ իմիտացնում է ամեն կառավարության նիստին:
Ստացվում է, ֆարս է նաև ընտրություններով իշխանափոխության ճանապարհը փակելու մասին փետրվարի 7-ի հայտարարությունը, սովորաբար փաստաթղթերը ներսում մաքրվում են միայն հեռանալու պահերին:
Սպասենք աղմկոտ ձերբակալությունների նոր տեսարանների բեմադրությանը, շուտով «փողեր կերած» կոռուպցիոներներ «կբացահայտվեն». սրանով Նիկոլ Փաշինյանը ավանդաբար կփորձի հանրային տրամադրություններ ուղղորդել, մյուս կողմից տպավորություն կստեղծի, որ կամք ունի ինքնամաքրվելու հետագա պաշտոնավարման համար:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը