23 11 2020

Հեղափոխական պաշտոնյան սպառնում է Խաչատուրովի որդուն և Վիտալի Բալասանյանին

Հեղափոխական պաշտոնյան սպառնում է Խաչատուրովի որդուն և Վիտալի Բալասանյանին

Նախօրեին լրագրողի ահազանգով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնանկ արեց Դավթաշենի թաղապետարանը հարբելու վայր դարձրած քաղծառայող պաշտոնյային։  Խոսքը Դավթաշենի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանի մասին է, նա ըստ էության, դիրքերից իջած ընկերների հետ կապիտուլիացիայի պայմանագիրն էր նշել՝ իր աշխատասենյակում կերուխումի սեղան փռելով և լուսանկարը հրապարակելով սոցցանցի իր էջին։

Այս միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց, մեկ ժամում լրագրողի գրառումը վճռեց հեղափոխական պաշտոնյայի ապագան։ Թվում էր` այս սկանդալից հետո  կձգեն ամրագոտիները մյուս պաշտոնյաները, բայց ինչպես երևում է՝ Հայկ Մարությանն ստիպված է երկրորդ ազատման դիմումը ստորագրել։ Հիմա էլ բուռն քննարկումների թեմա է դարձել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի սոցցանցային վարքագիծը։Սույն պաշտոնյան ամենօրյա ռեժիմով ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ է անում ընդիմադիր ուժերի և բանակի հասցեին՝ պատերազմի օրերից մինչև հիմա։ Եվ ահա փոխթաղապետի գրառումները նկատել են բոլորը, բայց չտեսնելու է տալիս նրա վերադասը։

 

Ի՞նչ իրավունքով և ում կարգադրությամբ է սույն պաշտոնյան ներքին պառակտումներ հրահրելու վտանգավոր պրոցեսների մեջ մտել, արդյո՞ք նա չի կատարում թաղապետ Արա Դանիելյանի անմիջական հրահանգները՝ երբ աշխատանքային ժամերը վերածել է քայքայիչ գործունեություն ծավալելուն ու դա անում է պետական շենքում նստած, պետական գույքի օգտագործման միջոցով։ Նա վիրավորում է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի՝ պատերազմի ակտիվ մասնակից որդուն, ոչ հեղափոխական պատգամավորների, հանրահավաքի ձերբակալված մասնակիցներին ազատ արձակած դատավորների։

Երեկ էլ հողափոխական պաշտոնյան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կատարումն է տեղադիել իր էջին՝ ԲՀԿ ավագանու կազմի կանանց հետ և ԲՀԿ ական տիկնանց անվանել է ագռավներ։ Հարկ է ընդգծել, որ երգող «ագռավներից» մեկը «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի զոքանջն է՝ ՀԱԿ ից նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

Փորձեցինք թաղապետի պարզաբանումը ստանալ, բայց նա չպատասխանեց մեր զանգերին։

 

 

Սյուզի Բադոյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ