07 08 2020

Ռուսաստանի հատուկ ծառայությունները հետքրքրված են դեզինֆորմացիա տարածող «Баграмян 26» էջի խմբագիրներով

Ռուսաստանի հատուկ ծառայությունները հետքրքրված են դեզինֆորմացիա տարածող «Баграмян 26» էջի խմբագիրներով

Դրսից կառավարվող «Բաղրամյան 26» տելեգրամային ալիքի ադմիններից մեկի անձի բացահայտումը բավականին հետաքրքիր զարգացումներ է խոստանում՝ այս ֆեյք լրատվամիջոցի շուրջ ու դրա գործարկման տակ քողարկած անձերի մասով:

Ռուսաստանաբնակ երիտասարդի անունը՝ Ալեքսանյան Գոռ Հայկի,

մեկ այլ Տելեգրամյան ալիք՝ «Поставой», որն էլ վերահրապարակեց հեղինակավոր կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը իր  էջում՝ միաժամանակ գուժելով, թե ինչ ոչ հաճելի խնդիրներ են սպասվում քաղաքան մեկնաբան ներկայացող երիտասարդին՝ իր լրատվամիջոցով երկու տարի շարունակ տարածած նաև հակառուսական քարոզչության համար։

«Այսօր կգաղտնազերծենք «Բաղրամյան 26» ալիքը: Ներկայացնենք կայքի ադմինին՝ Ալեքսանյան Գոռ Հայկի, ծնված՝ 19.06.1990թ., հայ քաղաքական մեկնաբան, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի հետխորհրդային արտասահմանյան երկրների ամբիոնի նախկին ասպիրանտ: Տղային շտապ պետք է ուղարկել Հայաստան ու արգելել նրա՝ Ռուսաստան մուտքը 50 տարով: Թող մտածի»: Խոսքը, ամենայն հավանականությամբ, սույն երիտասարդին ՌԴ տարածքից վտարելու մասին է։ Ամեն դեպքում՝ հայ կինոռեժիսորի ակնարկը խիստ ոչ հաճելի սանկցիաների մասին է հուշում:  

Նշենք, որ Баграмян 26 տելեգրամյան ալիքը գաղտնի գրանցված գործող ալիք է, որը համարվում է ֆեյքնյուզ տարածող տեղեկատվական-քարոզչական «պրոնիկոլական» ռեսուրս:

Баграмян 26-ը բացվել էր 2018–ի տարեսկզբին,ամենայն հավանականությամբ՝ Հայաստանում սպասվող հեղափոխության նախապատրաստական աշխատանքների ֆոնին կամ գուցե հենց ի սկզբանե սցենարային պլանով նախատեսված քայլերից  մեկն է եղել, ինչպես, օրինակ, մինչ այդ քայլարշավին նախապատրաստվելու սպորտդահլիճներում թաքուն կազմակերպած խմբակային պարապմունքները, մասսաներին կառավարելու դասընթացները և «դմփ-դմփ-հու» գոչյուններով ճանապարհ փակելու, կանոնավոր ծափերով վարժանքները և այլն: 

Ակնհայտորեն  Баграмян 26-ը ևս բացվել էր դեռ ամիսներ առաջ՝ զուտ այն հաշվարկով, որ իբրև տեղեկատվական ռեսուրս՝ ծառայի իշխանափոխության պրոցեսներին, մանիպուլատիվ նյութերով պրոցեսներին կներգրավվի Հայաստանում ռուսալեզու սեգմենտին և ռուսաստանաբնակ հայությանը:

Հենց այդպես էլ եղավ, Баграмян 26 տելեգրամային ալիքը Ռուսաստանից սպասարկող ադմիններով սկսեց աշխատել քայլարշավի օրերին և անասպասելի մեծ թափ առավ հատկապես Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, քանի որ ռուսալեզու տեղեկատվություն Տելեգրամում Հայաստանից գրեթե չկար։

Պետք է խոստովանել, որ իսկզբանե հմտորեն մտածված անունը սկզբանակն փուլում իսկապես ծառայեց իր նպատակին, քանի որ զուտ անվան նույնականացման պատճառով այն ասոցացվում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջանակի հետ, մի գուցե նստավայրի որոշ պաշտոնյաների նաև: Հետևաբար, լրատվադաշտում ենթադրություններ կային, թե նախկին նախագահի մերձավոր շրջանակներից է բացվել օգտահաշիվը, որից «արտահոսքեր» են լինում:

Սակայն մեկ-երկու սկանդալային հրապարակումից հետո հայկական ԶԼՄ-ները բացահայտեցին, որ այն իրականում դրսի ուժերի միջոցով դեզինֆորմացիա տարածող ալիք է ու բացառապես  փաշինյանամետ քարոզչություն է իրականացնում, ուստի հրաժարվեցին օգտվել ֆեյք լրատվականի լրահոսից․ սակայն այն շարունակեց իր աշխատանքը:

Իսկ այսօր, երբ հայտնի է դարձել խորհրդավոր ալիքի ետևում թաքնված անձանց ինքնությունը, նրանց համագործակցության որոշ դրվագներ, որոնք հիմավորվում են հակապետական քարոզչության նպատակային մոտիվները, բավականին ուշագրավ զարգացումների պետք է սպասել:

Yerevan.Today-ը օրեր առաջ հրապարակել էր ՌԴ հատուկ ծառայությունների նշանառության տակ գտնվող անձանց շրջանակը՝ հայտնելով, որ այս օրերին ընդլայնվում  դաշնային իշխանության կողմից «Պերսոնա նոն գրատա» ճանաչված հայերի ցանկը, որտեղ միայն պաշտոնյաներ չեն:

Սպասվում է, որ հաջորդիվ պատժվող հակահերոսները, երեք հայզազգի երիտասարդներ են, որոնք հիմնել ու ստվերային կերպով աշխատեցնում են հիշատակված «Բաղրամյան 26» տելեգրամային ալիքը՝ որպես ՀՀ իշխանության հակառուսական քարոզչամեքենա: Պարզվում է՝ Ռուսական հատուկ ծառայությունները վաղուց են դիտարկում այս եռյակի ստվերային գործունեությունը, նրանց փոխկապակցված կապերը՝ որոշ հայ հեղափոխական պաշտոնատար անձանց հետ և հայազգի փողատերերի հետ վերջիններիս ենթադրյալ պայմանավորվածությունները: 

Եվ ահա առաջին գաղտնազերծված ադմիններից մեկը, փաստորեն, նշյալ Ալեքսանյան Գոռ Հայկինն է, մյուսը՝ ըստ աղբյուրի՝ լրագրող ներկայացող ռուսաստանաբնակ Ռոման Բաղդասարյանն է,

իսկ ահա երրորդ՝ «խաղացող» դերակատարի անունը դեռևս  չի հրապարակվել, խոսվում է, որ հենց նրա կապերի հետագիծն է բերում դեպի ՀՀ Կառավարություն:

Yerevan․Today-ի աղբյուրը հայտնել է նաև ալիքի ադմիններից՝ երրորդ «խորհրդավոր խաղացողի» անձնական տվյալները, սակայն այս փուլում մենք չենք հրապարակի ինֆորմացիան և նախընտրում ենք սպասել ռուսական հատուկ ծառայությունների կողմից ձեռնարկված գործողությունների հրպարակային մասին, որոնք, ըստ աղբյուրի, խոստացել են առաջիկայում «դեպորտ անել», «Բաղրամյան 26» տելեգրամային ալիքի նաև ֆինանսավորողներին՝ առնվազն 10 տարվա ՌԴ մուտքի արգելանքի ծանուցագիրը ձեռքներին:

Իսկ ով են նրանք ,  ինչու՞ են այս երիտասրադները հայտնվել ՌԴ հատուկ ծառայությունների թիրախում, ինչո՞ւ է Դաշնային իշխանությունը որոշել ՌԴ սահմաններից վտարել ռուսաստանաբնակ երեք հայ երիտասարդին :

Այս հարցադրումների պատասխանը նրանց կողմից վորվող տեղեկատվական հոսքերի տողատակերում է:

Նշենք, ի սկզբանե այս ալիքի ընտրված թիրախները եղել են նախկին բարձրաստիճան պաշտոնայներ, մասնավորաբար՝ երկիրը առաջնորդած անձիք՝ հատկապես եթե ռուսամետ են ու բանակի գեներալիտետի մաս են կազմում:

Պարբերաբար այս ցանկում ներգրավվում էին, իհարկե, ուրիշ նոր դեմքեր, այդ թվում՝ ռուսասատանաբնակ խոշոր հայ գործարարներ, հեղինակավոր, ազդեցիկ դեմքեր, վերջին հայաստանյան ներքաղաքական զարգացումներից հետո սևեռվեցին նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի անձի վրա:

Այս գործիչները հարձակման թիրախ են դարձել միայն մի պատճառով, որ քննադատել են ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը կամ ինչ-որ պահից դադարել են գործակցել վարչապետ Փաշինյանի կառավարության հետ:

Բայց ուշագրավ է այն, որ հակառուսական տրամադրություններ ստեղծելու քարոզչություն ևս տարածվում է այդ ալիքով, և դրանք հրապարակում ու վարում են մարդիկ, ովքեր Ռուսաստանի քաղաքացիություն ունեն:

Նրանք թաքնվելով գաղտնի օգտահաշիվների տակ՝ փաստացի թիրախավորել են նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից պետությանը, ու սա այն դեպքում երբ Ռուսաստանից տնտեսական, ռազմական և էներգետիկ կախման մեջ գտնվող Հայաստանը հենց իրենց սիրելի Փաշինյանի թեթև ձեռքով ներկայում գտնվում է դիվանագիտական մեկուսացման մեջ՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ ու ՀԱՊԿ կազմում ընդգգրկված երկիր՝ կառույցի հիմնադրման օրվանից:

Ինչպես նշեցինք, այդ ամենը արվում է գաղտնի բացված ալիքի՝ Баграмян 26-ով, իսկ այդ նույն  ադմինները հակառուսական քարոզչություն խուսափում են անել իրենց դեմքերով՝ երբ այլ սոցցանցերում են, բայց այնուամենայնիվ, այդ գործիքներով փառաբանում են Նիկոլ Փաշինյանին, նրա օրոք փոխված աղբամաններն ու հպարտությամբ ցուցադրում, նորոգած մանկապարտեզները (սա միշտ է արվել,-լրգ), վարչապետի նրա սանիկին՝ Արարատի մարզպետ  Գարիկ Սարգսյանին են գովերգում ու մյուս քայլական պաշտոնայներին:

Իսկ ինչպե՞ս են մատուցվում նախկին իշխանավորները՝ քարոզչական ֆեյք լուրերում

Այս ատելության քարոզչությունը տիրաժավորելով, քաղաքական աղմուկ հանած քրգործերի մասին մանիպուլատիվ նյութեր տարածելու միջոցով՝ թեկուզ անտրամաբանական, բայց էմոցիոնալ պնդումներով, որ դավադրական տեսություններով կեղծ օրակարգեր են ձևավորվել, որպեսզի մի կողմից առավել ազդեցիկ ու համոզիչ թվա ՀՀ ներկայիս իշխանությունը, մյուս կողմից՝ տեղեկատվական հարձակումների իմիտացիայով վախ ներշնչի հասարակությանը,  վախի վրա հիմնված քարոզչությամբ շեղի հանրային ուշադրությունը սոցիալական խնդիրներից, սորոսական զանազան ծրագրերից, որոնք անուղղակիորեն ասոցացվում են միասեռականների թեմային, մանկապիղծության հիմքեր ծնող վաղաժամ սեռական դաստիարակության կրթական ծրագրին․ սրանց հետ կարելի է թվել ազգային անվտանգության սպառնալիքների շարքը՝ Արցախի խնդիր, լարված հարաբերություններ՝ ռուս դաշնակցի հետ և այլն:

Հաջողելու դեպքում հիբրիդային տեղեկատվական քարոզչականպատերազմի արդյունքում հասարակությունը պառակտվում է, կորցնում է հավատը քաղաքական առաջնորդների նկատմամբ, ընդհանրապես բոլոր ծանրակշիռ գործիչների նկատմամբ։ Եվ այդ տեղեկատվական աղբի տարափի տակ քաղաքացին դժվարանում է ինքն իր համար ֆիլտրել և վերլուծել, թե ով է իրականում առաջնորդվում երկրի իրական շահերի պաշտպանության դիրքերից, ով է իրական սպառնալիքը ՀՀ ազգային անվտանգության համար՝ գործող իշխանության դեմքե՞րը, թե նախկինները:

Ամեն դեպքում, Баграмян 26 ալիքով բոլոր թիրախավորած հերոսները պիտակավորվում ենքարոզչության ամենից կեխտոտ ձևերով, որպեսզի ատելություն առաջացնեն այդ անձանց նկատմամբ, պախարակվում է վերջիններիս պաշտոնավարման ժամանակաշրջանը, օգտագործվում է ամենահեշտ կուլ տրվող խայծը՝ կոռոպցիա, բյուջեից գողացած միլիոններ և այս տեղեկատվական աղբով հորինված թեզերը ակտիվ տարածում են ստանում սոցցանցերում, հատկապես՝ իշխանական դեմքերի ու սորոսական ակտվիստների էջերի միջոցով։ 

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ