03 03 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 259, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 259, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում մարտի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420 757-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8505 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Մարտի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1623 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 205-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 486 է, ընդհանուր առողջացածներինը՝ 404 157, փաստացի բուժվողներինը՝  6472: Մեկ օրում արվել է 3382 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 906 066 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ