23 02 2022

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում փետրվարի 21-ին կատարվել է 252 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 90 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  62 վարակակիր: Գրանցվել է մահվան 2 դեպք։ 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8315 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2711 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 30 դեպք է արձանագրվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ