Որքա՞ն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափը եւ կարո՞ղ է պաշտպանել օմիկրոնով վարակվելուց: Իսրայելցի մասնագետների նոր հետազոտությունը, որը հրապարակվել է medRxiv-ում, փորձել է պատասխանել այս հարցերին։
Գիտնականները վերլուծել են 300 բուժաշխատողների եւ 400 կամավորների տվյալներ, որոնք պատվաստվել են Pfizer եւ Moderna պատվաստանյութերի չորրորդ դեղաչափով։ Ինչպես պարզվել է, պատվաստումների նման քանակությունը կարողացել է կանխարգելել COVID-19-ը Pfizer պատվաստանյութի օգտագործման ժամանակ 30 տոկոս դեպքերում եւ Moderna-ի 11 տոկոս դեպքերում։
Գիտնականների կարծիքով՝ ՌՆԹ պատվաստանյութերի չորրորդ դեղաչափը հանգեցրել է իմունագլոբուլինների բարձր մակարդակի։
Այս արդյունքները, գիտնականների խոսքով, հանգեցրել են օմիկրոնի նոր շտամի առանձնահատկությունները, որը բաղկացած է 37 մուտացիաներից, որոնք փոխել են SARS-CoV-2 ծրարի կառուցվածքը:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ ստացված տվյալները վկայում են ամենակարճ ժամկետում նոր սերնդի պատվաստանյութերի մշակման անհրաժեշտության մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը