Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816, երկրորդ դեղաչափ` 516 989: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ առաջ դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս: Երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանանց ցուցանիշը 45.2, տղամարդկանց՝ 54.8 տոկոս է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը