«Արմեդ» համակարգը ամբողջապես չի կարողացել համակարգել մահերի բոլոր դեպքերը, ԱՎԾ-ի վիճակագրական պատկերը նաև այլ տեղեկատվական համակարգերը օգտագործելով ամբողջական պատկերն են ամփոփել, կամփոփենք, կտեսնենք ինչպիսինն է պատկերը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ ԱՎԾ-ն քովիդից մահացած անձանց այլ տվյալներ է ներկայացրել, Առողջապահության նախարարությունը։
«Արմեդ համակարգը ներդրվել է հընթացս, անընդհատ բարելավել ենք Արմեդ համակարգի ներբեռնվող տեղեկատվության որակը, ամբողջությունը։ Եվ, ինչպես վարչապետն ասաց, հարցը կուսումնասիրվի և կպարզենք, թե ինչպես են որոշ տվյալներ ամբողջ տեղեկատվական բազայում արտացոլվել, իսկ մեր բազայում՝ Արմեդ համակարգում, չի եղել »,-ասաց նա։
Նախարարը հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները COVID-19–ի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ ստանալուց հետո կարող են վերապատվաստվել։
«Վեց ամիս անց կարող են ստանալ այդ խթանիչ դեղաչափը կամ, այլ կերպ ասած, բուստերը: Ասեմ, որ դա այս պահին էլ իրականացվում է և քաղաքացիները դիմում են»,- ասաց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը