24 10 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2354, մահվան՝ 40 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2354, մահվան՝ 40 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի  24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 295 368-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 6013 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1258 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 40 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7271-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1026 է, ընդհանուր առողջացածներինը՝ 260 731, փաստացի բուժվողներինը՝ 27 366 (մեկ օրում ավելացել է 1288-ով): Մեկ օրում արվել է 16 915 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 992 595 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ