«Մի շարք երկրներ կորոնավիրուսի դեմ «Աստրա-Զենեկա» ընկերության պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը կասեցրել են, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք պատվաստումից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երեւույթները կապվա՞ծ են պատվաստանյութի հետ, թե՞ ոչ։ Մենք ուշադիր կերպով հետևում ենք, կապի մեջ ենք, և երբ լինի գնահատականը, ապացուցվի պատճառահետևանքային կապը, ապա մենք էլ կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները՝ մեր հետագա բանակցությունների ընթացքը տեսնելու համար»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը