Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 58 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 094 -ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 3047 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 753 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3800-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 224 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 932, փաստացի բուժվողներինը՝ 7362 (մեկ օրում նվազել է 176-ով): Մեկ օրում արվել է 779 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 637 544 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը