04 12 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք, մահվան՝ 28

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք, մահվան՝ 28

Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 139692-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2277 է: Այլ հիվանդությունից մահվան 5 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 583 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2860-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1262 է, ընդհանուր առողջացածներինը՝ 114 990, փաստացի բուժվողներինը՝ 21 842 (մեկ օրում նվազել է 1166-ով): Մեկ օրում արվել է 3398 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 522 843 թեստ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ