Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1042 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 107 466-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1580 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 407 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1987-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 731 է, ընդհանուր առողջացածներինը՝ 64 910 փաստացի բուժվողներինը՝ 40 569 (մեկ օրում ավելացել է 288-ով): Մեկ օրում արվել է 2358 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 441 174 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը