14 10 2020

Գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը․ Պուտին

Գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը․ Պուտին

«Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

««Վեկտոր» նովոսիբիրսկյան կենտրոնն այսօր գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնա»-ն։ Կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի: Առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ