Այս պահին ունենք 1230 սովորական մահճակալ եւ 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը ազատ է: Կառավարության նիստում ներկայացնելով իրավիճակը ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մոտ 20 բուժհաստատություններից, այս պահին կորոնավիրուսով զբաղվում է միայն 5 հիվանդանոց: Բայց եթե իրավիճակը սրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը, որը 2700-2800 սովորական մահճակալ է եւ 300 վերակենդանացման, նորից կարող են գործի անցնել»:
Նա նկատեց, որ հիվանդների ամենացածր թիվն ունեցել են սեպտեմբերի 11-ին, որից հետո թվերը սկսել են աճել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը