24 09 2020

Վարակակիրների աճը եթե շարունակվի այն կկապենք դպրոցների բացման հետ․ Արսեն Թորոսյան



Այս պահին ունենք 1230 սովորական մահճակալ եւ 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը ազատ է: Կառավարության նիստում ներկայացնելով իրավիճակը ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մոտ 20 բուժհաստատություններից, այս պահին կորոնավիրուսով զբաղվում է միայն 5 հիվանդանոց:  Բայց եթե իրավիճակը սրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը, որը 2700-2800 սովորական մահճակալ  է եւ 300 վերակենդանացման, նորից կարող են գործի անցնել»:

Նա նկատեց, որ հիվանդների ամենացածր թիվն ունեցել են սեպտեմբերի 11-ին, որից հետո թվերը սկսել են աճել:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ