19 09 2020

244 նոր դեպք, 2 մահ․ Հայաստանում կորոնավիրուսով դեպքերը շատանում են

244 նոր դեպք, 2 մահ․ Հայաստանում կորոնավիրուսով դեպքերը շատանում են

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 154-ի:

Մեկ օրում մահացել է 2 քաղաքացի: Սեպտեմբերի 19-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1213-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 182 է։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ, առողջացածների թիվը 42551 է։ Փաստացի բուժում է ստանում 3390 մարդ: Մեկ օրում արվել է 3737 թեստ։ Ընդհանուր առմամբ, արվել է 259 664 թեստ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ