31 08 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, մահվան՝ 3

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, մահվան՝ 3

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 31 նոր դեպք։ Այս մասին հայտում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 781-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 879 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Այս դեպքերի թիվը 268 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1147-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 722, փաստացի բուժվողներինը՝ 4912 (մեկ օրում նվազել է 44-ով): Մեկ օրում արվել է 490 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 205 940 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ