22 08 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, մահվան՝ 9

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, մահվան՝ 9

Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 616-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 850 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 254 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1104-ի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 214 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 907, փաստացի բուժվողներինը՝ 5605 (մեկ օրում նվազել է 84-ով): Մեկ օրում արվել է 1494 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 193 693 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ