20 08 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, մահվան՝ 5

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, մահվան՝ 5

Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 319-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 836 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Այս դեպքերի թիվը 251 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1087-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 250 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 476, փաստացի բուժվողներինը՝ 5756 (մեկ օրում նվազել է 8-ով): Մեկ օրում արվել է 1993 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 190 560 թեստ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ