Ռազմավարական մոտեցում չկար, հիմնականում հարցը դրված էր հիվանդաբուժության վրա, իսկ կանխարգելում որպես առանձին մեծ բլոկ, որն առողջապահական համակարգի պարտականությունն է, այս համաճարակի դեպքում պրակտիկորեն չի իրականացվել: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համավարակի դեմ պայքարին և ստեղծված իրավիճակին. «Ամենակարևորը, ինչի մասին միջազգային բոլոր փորձագետները, ուղեցույցները, մեր գիտելիքներն ու ամեն ինչ խոսում են, այն է, որ պետք է շատ հետազոտել, շուտ հայտնաբերել, շուտ մեկուսացնել և կտրել համաճարակաբանական շղթաները, հայտնաբերել և հետազոտել կոնտակտավորներին, ինչը մենք չենք իրականացրել»:
Ինչ վերաբերում մահվան դեպքերին, և հարցին որ առողջապահության նախարարությունը մահվան հիմնական դեպքերը վերագրել է այլ ուղեկցող հիվանդություններին, բայց նոր է կորոնավիրուսի պատճառով մահացածների համար դիահերձարան վերազինել, ապա մինչև հիմա առանց դիահերձման ինչպե՞ս հնարավոր էր պարզել, թե կոնկրետ ինչից է մահվան դեպք գրանցվել, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց. «Արդյոք դիահերձարանի համար պահանջում էր կես տարի, որպեսզի մենք դիահերձարան պատրաստեինք: Կարծես էս մեկ շաբաթն աղմուկ բարձրացավ դիահերձարանի շուրջ և միայն նոր ունենք վերանորոգված դիահերձարան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը