Հայտնաբերելիության մեծացման առումով ընդհանրապես խորհուրդ է տրվում թեստավորման ծավալներն այնպիսի մակարդակում պահել, որպեսզի հայտնաբերված դեպքերը կազմեն թեստավորված դեպքերի մոտավորապես 10 տոկոսը: Օգոստոսի 6-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք դժբախտաբար ունեցել ենք ժամանակ, երբ 30 և ավելի տոկոսն ենք ունեցել, սակայն դրանից հետո կայուն անկում ունենք՝ մինչև 15 տոկոս, և հույս ունենք, որ կիջնի կհասնի այդ 10 տոկոսին: Դրան հասնելու համար է, որ մենք պրոակտիվ նախաձեռնողական վերցնում ենք ռիսկային փակ հաստատությունների կոլեկտիվներ, կամ բնակիչներ հետազոտելու ինչպես նաև համաճարականաբանական կապ գտնելով տարբեր ձեռնարկություններում, օրինակ՝ սուպերմարկետներ, ֆաբրիկաներ, բանկեր, թաղապետարաններ: Եթե մի հոգու դրական հայտնաբերում ենք, որպեսզի մնացածին էլ արագ հայտնաբերենք, չենք սպասում նրանց մոտ սիպտոմների ի հայտ գալուն և դիմելուն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը