Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38․550-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 966 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 631 է, ընդհանուր առողջացածներինը՝ 28 997, փաստացի բուժվողներինը՝ 8587 (մեկ օրում նվազել է 290-ով):
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 228-ի։ Մեկ օրում թեստավորվել է 1982 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 163 736 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը