Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 451 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36613-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 692 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հուլիսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 218 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 910-ի:
Մահացած բուժառուները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 490 է, ընդհանուր առողջացածներինը՝ 25734, փաստացի բուժվողներինը՝ 9969 (մեկ օրում նվազել է 44-ով): Մեկ օրում թեստավորվել է 1935 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 153814 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը