12 07 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք, մահվան՝ 8

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք, մահվան՝ 8

Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 969-ի:

 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 565 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 182 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 748 -ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 244 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 589 (մեկ օրում ավելացել է 237-ով): Մեկ օրում թեստավորվել է 1885 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 134 989 քաղաքացի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ