Հայաստանում արդեն տևական ժամանակ է կորնավիրուսի տարածմանը զուգընթաց թեթև ընթացք ունեցող վարակակիրներին չեն հոսպիտալացնում, հարկադրաբար չեն մեկուսացնում: Որոշ ժամանակ առաջ էլ վարչապետը հայտարարեց, որ ունեցել են դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված է մահացել: Ասում են, ստեղծված իրավիճակը պայմանավորված է մահճակալային անբավարար ֆոնդի, անհրաժեշտ սարքավորումների և մասնագետների պակասի հետ: Իշխանության ներկայացուցիչների՝ մահճակալային անբավարար ֆոնդի մասին հայտարարություններին հաջորդեցին հրապարակումներն այն մասին, որ իրականում եղել են նաև հիվանդանոցներ, որոնք պատրաստ են եղել վարակվածների դիմավորել, սակայն պետությունն իրենց օգնությունը չի ընդունել:
Դրանցից մեկի հեղինակը Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին էր, ով իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում էր, որ ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ բաժանմունք է առանձնացված եղել կորոնավիրուսով վարակվածների համար, բայց այն առողջապահության նախարարության կողմցի նկատելի չի եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը