01 07 2020

Կորոնավիրուսի հայկական արտադրության 6000 թեստ պատրաստ է․ Արսեն Առաքելյան



Կորոնավիրուսը ախտորոշող`  հայկական արտադրության PSR  թեստերը դեռեւս չեն կիրառվում։ 

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սպասում է  Առողջապահության նախարարության  թույլտվությանը՝  թեստերը կիրառության մեջ դնելու համար:

«Նախատեսված է օրական 2000 թեստի արտադրություն, բայց  հնարավոր է մեծացնել ծավալները, եթե դրա կարիքը լինի։ Այս պահին ունենք պահեստային 6000 թեստ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ