25 06 2020

Վարակի պիկի մասին խոսելը դեռ վաղ է. թվերն աճում են. Նարեկ Զեյնալյան



Այս պահին ժամանակը չէ քննիչ հանձնաժողով ստեղծելու, այս պահին գործելու ժամանակն է, երբ ամեն ինչը ավարտվի, և եթե նպատակահարմար գտնենք, «Իմ քայլը»-ն էլ կարող է նման առաջարկությամբ հանդես գալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն կորոնավիրուսի տարածման հանգամանքները պարզելու համար քննիչ հանձնաժողով է ստեղծելու, արդյոք կողմ կլինեք այդ հանձնաժողովի ստեղծմանը։

Նարեկ Զեյնալյանը նշեց, որ վարակվածների թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ թվերն աճում են, սակայն այս պահին վաղ է խոսել այն մասին, թե հասել ենք առավելագույն ցուցանիշին: Նրա կարծիքով՝ այս պայքարում շատ կարևոր է, որ արդյունավետ իրականացվի կոնտակտավորների հայտնաբերումը, մեկուսացումը և պատշաճ բուժօգնությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ