25 06 2020

Երևանը դառնում է վարակի մի մեծ օջախ. Արսեն Թորոսյան



Հունիսի 25-ին կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց առողջապահության նախարարին.

«Տասը օր առաջ, երբ մենք ունեինք դրական ախտորոշված թիվ, մենք գիտեինք, որ իրական վարակակիրների թիվը դրանից մի քանի անգամ ավելի է, հիմա մենք երբ ախտորոշում ենք նոր դեպքերը, այդ թվերը մեր կանխատեսումների շրջանակներո՞ւմ է և ինչքանո՞վ են մեծանում»:

Հարցին ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց, որ չեն կարող բոլոր վարակակիրներին նույն օրը հայտնաբերել:

«Ակտիվ դեպքերը շատ դժվար է հաշվել: Երիտասարդների մոտ տարածվածության տեմպը չի աճում: Աշխարհագրական առումով տեմպերը նույնպես փոխվում են»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ