23 06 2020

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք, բուժման՝ 1013, մահվան՝ 21

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք, բուժման՝ 1013, մահվան՝ 21

Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21,006-ի:   Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 372 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Հունիսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 126 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 498-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1013 է, ընդհանուր առողջացածներինը՝ 10,144, փաստացի բուժվողներինը՝ 10,364 (մեկ օրում ավելացել է 616 -ով): Մեկ օրում թեստավորվել է 1274 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 98117 քաղաքացի: 

Առողջապահության նախարարությունը մահացած պացիենտների վերաբերյալ հայտնում է, որ նրանք եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ